• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպանության երկրորդ քարտուղար Անի Երեմյանը մասնակցել է Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի կլոր-սեղան քննարկմանը

29 հուլիսի, 2026
Դեսպանության երկրորդ քարտուղար Անի Երեմյանը մասնակցել է Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի կլոր-սեղան քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 29-ին դեսպանության երկրորդ քարտուղար Անի Երեմյանը մասնակցել է Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետում կազմակերպված «Եվրասիական քաղաքակրթությունները խաչմերուկներում» խորագրով գիտաժողովի շրջանակներում անցկացված «Ժամանակակից Եվրասիա. տեսլականներ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խաղաղության և կապակցվածության համագործակցության վերաբերյալ։
Ներկայացվել են նաև Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, բարենպաստ ներդրումային միջավայրը և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը։
Վերջին տարիներին Հայաստանի կողմից մի շարք ոլորտներում որդեգրած դիվերսիֆիկացիայի քաղաքականության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող բազմոլորտ փոխգործակցությանը, որը շարունակում է ամրապնդվել նաև մշակութային ոլորտում։
Ընդգծվել է, որ պատմականորեն գտնվելով Արևելքն ու Արևմուտքը, ինչպես նաև Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկում՝ Հայաստանը պատրաստ է շարունակել նպաստելու տարբեր տարածաշրջանների և քաղաքակրթությունների միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ամրապնդմանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: